Տուն 60 մ², հողամասը՝ 600 մ², Երևան, Շենգավիթ (Նոր Խարբերդ)

Տուն 60 մ², հողամասը՝ 600 մ², Երևան, Շենգավիթ (Նոր Խարբերդ)1 / 5

Բնութագրեր

Գործարքի տեսակ
Վաճառք
Տան մակերես
60 մ²
Հողամասի մակերես
600 մ²
Հարկայնություն
1
Սենյակների քանակ
2
Վերանորոգում
Եվրովերանորոգում
Կոմունիկացիաներ
Ջրագիծ, Էլեկտրականություն, Ոռոգման ջուր

Նկարագրություն

Վաճառվում է բարեկարգված տուն Նոր Խարբերդում (դաչաներ)։ Զոնայում չէ։ Նախկինում տարածքը համարվում էր դաչաներ, այժմ գրեթե ամբողջը կառուցապատված է բնակելի շենքերով և մտնում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մեջ։ Տան ճակատը 22 մ է։ Տան մակերեսը 60 մ² է, 1 հարկ, 2 սենյակ, մաքուր վիճակ։ Շրջանը հանգիստ է, հարևան տները բնակելի են։ Մինչև կանգառ և խանութ՝ 100–150 մ։ Բակում կան տարբեր պտղատու ծառեր և 15 հոգանոց բեսեդկա։ Տունն ապահովված է մշտական ջրով, էլեկտրականությամբ, ոռոգման ջրով և ինտերնետով։ Գազը անցկացված է շրջանում, բայց փողոցներով դեռ անցկացված չէ։ Հողամասը փաստացի մոտ 650+ մ² է, ըստ վկայականի՝ 600 մ²։ Տունը հիմնովին վերանորոգվել է 2024 թվականին։ Կա առանձին մառան։ Հողի նպատակային նշանակությունը՝ բնակելի շինարարություն։ Այժմ ընթանում է գույքի սեփականաշնորհման գործընթաց։ Սերտիֆիկատը բացակայում է։ Լրացուցիչ լուսանկարներ կամ տեսանյութ կարելի է ուղարկել ըստ ցանկության։ Վարձով չի տրվում, մասերով չի վաճառվում, փոխանակում չի դիտարկվում, միայն կանխիկ։ Գինը՝ 64 000 դոլար։