Տուն հողամասով վաճառքի, Հրազդան, Միկրոշրջան 84/2

Տուն հողամասով վաճառքի, Հրազդան, Միկրոշրջան 84/21 / 5

Բնութագրեր

Գործարքի տեսակ
Վաճառք
Տան մակերես
262 մ²
Հողամասի մակերես
1215 մ²
Հարկայնություն
2
Շինության տեսակ
Քարե
Վերանորոգում
Կոսմետիկ
Կահույք
Առկա է
Կոմունիկացիաներ
Էլեկտրականություն, Ջրագիծ, Կոյուղի
Ավտոտնակ
✓

Նկարագրություն

Վաճառվում է բարեկարգ, ընդարձակ առանձնատուն՝ բոլոր հարմարություններով, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում։ Հողամասի ընդհանուր մակերեսը 1215 քմ է, հողամասն ամբողջությամբ պարսպապատված է։ Տեղակայության շնորհիվ ունի լավ տեսանելիություն և հասանելիություն. մինչև Երևան — Սևան մայրուղի 150 մ, մուտքի ճանապարհները լավ վիճակում են։ Հողի նպատակային նշանակությունը՝ բնակելի կառուցապատում։ Տարածքում կան շինություններ։ 262 քմ մակերեսով բնակելի տունը երկհարկանի ամուր քարե շինություն է՝ վերանորոգված և կահույքով։ Առաջին հարկում՝ նախասրահ, հյուրասենյակ, ընդարձակ խոհանոց, ավտոտնակ և օժանդակ սենյակ։ Երկրորդ հարկում՝ 4 ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, պատշգամբներ։ 33,5 քմ մակերեսով ամառանոցը նախատեսված է մինչև 15 հոգու համար, գումարած շարժական լողավազան։ Տնտեսական շինություն 142,07 քմ, հովանոց 67,67 քմ։ Ներկայումս օգտագործվում է որպես մայթի սալիկների արտադրության արտադրամաս. վաճառվում է միայն շինությունը, բիզնեսը չի վաճառվում։ Առկա են անհրաժեշտ կոմունիկացիաներ՝ էլեկտրաէներգիա (արևային կայան 10 կՎտ), գազ (միացումը ընթացքի մեջ է), ջուր, կոյուղի։ Գինը պայմանագրային է։ Օբյեկտը գտնվում է Արարատ բանկի կողքին։