Վաճառվում է բազմաֆունկցիոնալ օբյեկտ, Վանաձոր, Շահումյան 2-րդ, 57

Վաճառվում է բազմաֆունկցիոնալ օբյեկտ, Վանաձոր, Շահումյան 2-րդ, 571 / 5

Բնութագրեր

Գործարքի տեսակ
Վաճառք
Վերանորոգում
Եվրովերանորոգում

Նկարագրություն

Վաճառվում է բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի օբյեկտ Վանաձորում, Սովխոզ թաղամաս, Շահումյան 2-րդ փողոց, տուն 57։ Հարմար է մեծ ռեստորանի, բանկետային դահլիճի կամ հանգստի համալիրի համար։ Հիմնական շենքը երկհարկանի նոր կառույց է՝ յուրաքանչյուր հարկում 91 քմ։ Ամբողջությամբ վերանորոգված է։ Առաջին հարկը եվրովերանորոգված է, պատրաստ է շահագործման։ Երկու սանհանգույց այցելուների համար։ Մշտապես միացված են լույսը, ջուրը և գազը։ Կա բակային տարածք և հանգստի գոտի։ Հողամասը մոտ 2800 քմ է։ Հարմար է բաց սեղանների, տաղավարների, այգու և միջոցառումների համար։ Տարածքը ցանկապատված է և անվտանգ։ Լրացուցիչ բակում կա անավարտ շենք՝ 108,25 քմ մակերեսով. այն կարող է օգտագործվել որպես հյուրատուն, խոհանոց կամ լրացուցիչ դահլիճ։ Հարմար է ռեստորանային և բանկետային բիզնեսի, հարսանեկան համալիրի, բացօթյա հանգստի գոտու, հյուրատան կամ զբոսաշրջային բիզնեսի համար։ Հանգիստ և հարմարավետ վայր է մեծ տարածքով, իդեալական ներդրումային հնարավորություն։ Վաճառքի գինը՝ 150 000 դոլար։