Կոմերցիոն տարածք 65 մ² վարձով, Երևան, Արաբկիր
1 / 5Բնութագրեր
- Գործարքի տեսակ
- Վարձով՝ երկարաժամկետ
- Մակերես
- 65 մ²
- Հարկ
- 1
- Առանձին մուտք
- ✓
- Կայանատեղի
- ✓
Նկարագրություն
Վարձով է տրվում կոմերցիոն տարածք Արաբկիր համայնքում՝ Վահրամ Պապազյանի փողոցում։ Հինգհարկանի քարե շենքի առաջին հարկը, առաջին գիծ։ Առանձին մուտք բակի կողմից։
Ընդհանուր մակերեսը՝ 65 մ², առաստաղի բարձրությունը՝ 2,7 մ։ Կա մեծ նախասրահ, ընդունարան, 4 առանձին սենյակ, առանձին հագեցված խոհանոց, սանհանգույց և բաց պատշգամբ։ Տեղադրված է էլեկտրական ջրատաքացուցիչ։
Տարածքում կա 35 մ² մակերեսով նկուղ՝ ֆիննական սաունայով և լողավազանով, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Կա նաև 12 մ² մակերեսով ավտոտնակ։ Մուտքի դիմաց՝ մոտ 20 մ² մակերեսով կանաչապատ բակ։
Տարածքը հարմար է ուսումնական և զարգացնող կենտրոնների, էսթետիկ բժշկության, ֆիզիոթերապիայի, սպա-կենտրոնների, IT-ոլորտի, զանգերի կենտրոնի, բեք-օֆիսի, ներկայացուցչական գրասենյակի, լոգիստիկ կենտրոնի, ինչպես նաև մարքեթինգային, հաշվապահական, իրավաբանական, դիզայներական, ճարտարապետական, շինարարական և դեվելոփմենտային գործունեության համար։
Մոտակայքում են գտնվում «Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնը, Մ. Գալշոյանի անվան № 148 դպրոցը և Գայի անվան № 129 դպրոցը։
Գինը՝ 600 000 դրամ։
Քարտեզի վրա
улица Ваграма Папазяна, 5, Արաբկիր, Երևան
Քարտեզի կետը մոտավոր է․ տան համարը նշված չէ կամ քարտեզում չկա